ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում կայացած արարողության ժամանակ հարգանքի տուրք է մատուցել Իրանի մահացած գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Սեյեդ Խամենեիին։

Իրանական լրատվական գործակալությունը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության արարողությանը մասնակցելու կադրեր։

Պատվիրակության կազմում էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Թեհրանում կայացած արարողության ժամանակ Իրանի գերագույն առաջնորդի հիշատակը հարգել են նաև Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին, Իրաքի նախագահ Նիզար Ամիդին, Պաղեստինի Համասի կառավարման խորհրդի ղեկավար Իսմայիլ Դարվիշը, Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը և այլք։

Source: https://news.am/hy/news/1047752