ՀՀ ՆԳՆ-ն և Արդարադատության նախարարությունը սկսել են ազատությունից զրկված անձանց տեղափոխման գործառույթի տարանջատման գործընթացը։ Այս մասին օգոստոսի 18-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմեն Մկրտչյանը։
ՆԳՆ փոխնախարարը նշել է, որ տեղափոխման գործընթացը խնդրահարույց է, ինչի կապակցությամբ որոշում է ընդունվել տարանջատել գործառույթները։ Այսպիսով, ոստիկանությունը կիրականացնի ձերբակալված անձանց տեղափոխումը, իսկ Արդարադատության նախարարությունը՝ կալանավորվածների տեղափոխումը։
Հիշեցնենք, որ «18 արդարների» գործով վերջին նիստը հետաձգվել էր այն պատճառով, որ տնային կալանքի տակ գտնվող երկու մեղադրյալներ դատարանի դահլիճ չէին բերվել։ Գործը քննող դատավորը խոստացել էր հարցմամբ դիմել Արդարադատության նախարարություն։
Source: https://news.am/hy/news/1056121