«Հեզբոլլահ»-ի առաջնորդ Նաիմ Քասեմն կիրակնօրյա ելույթում հույս է հայտնել Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնության ձեռքբերման վերաբերյալ՝ հայտարարելով, որ Լիբանանը կարող է ներառվել դրա պայմաններում, հաղորդում է AFP-ն։
Ըստ նրա, Իրանը բազմիցս հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ տարածաշրջանային սրացման դադարեցման վերաբերյալ հնարավոր փոխըմբռնումը կտարածվի նաև Լիբանանի վրա, որտեղ շարունակվում են բախումները Իսրայելի և Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ»-ի միջև։
Քասեմը նշել է, որ ակնկալում է բանակցային գործընթացի շուտափույթ ավարտը ևհնարավոր է համարում «ռազմական գործողությունների լիակատար դադարեցման» հնարավորությունը, որի դեպքում շարժումը նույնպես կհայտնվի պայմանավորվածության մասնակիցների թվում։
Նա հիշեցրել է 2000 թվականին Հարավային Լիբանանից իսրայելական զորքերի դուրսբերման տարելիցի մասին և հայտարարել, որ Իրանը, որը տասնամյակներ շարունակ աջակցում է «Հեզբոլլահ»-ին ֆինանսավորմամբ և սպառազինությամբ, դուրս կգա ընթացիկ տարածաշրջանային հակամարտությունից «գլուխը բարձր պահած»։
Միևնույն ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ-ն հաստատել է Իսրայելի՝ «բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանը» ինքնապաշտպանության իրավունքի աջակցությունը։
Քասեմը նաև քննադատել է Լիբանանի և Իսրայելի հնարավոր ուղիղ բանակցությունները՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը «ազնիվ միջնորդ չէ», իսկ նման բանակցությունները, նրա կարծիքով, ձեռնտու են միայն Իսրայելին։
Նա կոչ է արել լիբանանյան իշխանություններին հրաժարվել ուղիղ երկխոսությունից և վերադառնալ «ազգային կոնսենսուսին»՝ ընդգծելով, որ «Հեզբոլլահ»-ի զինաթափումն անթույլատրելի է և նշանակում է երկիրը զրկել պաշտպանական հնարավորություններից։
Զենքի նկատմամբ պետական մենաշնորհի մասին պահանջները Քասեմը գնահատել է որպես քաղաքականապես մոտիվացված և շարժման դեմ ուղղված։
Ելույթն ավարտելով՝ նա հայտարարել է, որ «Հեզբոլլահ»-ի կողմնակիցները բախվում են «էքզիստենցիալ սպառնալիքի» և «չեն պատրաստվում ենթարկվել, նույնիսկ եթե նրանց դեմ դուրս գա ամբողջ աշխարհը»։
Source: https://news.am/hy/news/1037987
World
«Հեզբոլլահ»-ի առաջնորդը հույս է հայտնել, որ Լիբանանը կընդգրկվի Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։