Օրերս «ՀԷՑ» ՓԲԸ կողմից միջազգային բանկերի նկատմամբ ունեցած վարկային պարտավորություններից ևս շուրջ 9 մլն ԱՄՆ դոլարի չափով մարում կատարեցինք։ Այդ մասին ասված է ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:
«2025թ. հուլիս ամսվա դրությամբ՝ ՀԾԿՀ նախագահի կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու պահին, Ընկերությունն ուներ վարկային պարտավորություններ միջազգային և տեղական բանկերի, ինչպես նաև թողարկված պարտատոմսերի (ներառյալ՝ հաշվեգրված տոկոսները) գծով շուրջ 396,8 մլն. ԱՄՆ դոլարի չափով, որից միայն միջազգային բանկերին՝ շուրջ 123,3 մլն. ԱՄՆ դոլար (ընդ որում. Ընկերության 100% բաժնետոմսերի գրավադրմամբ):
Այս պահին ՀԷՑ-ի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 347,6 մլն. ԱՄՆ դոլար, որից միջազգային վարկերի գումարը՝ 93,2 մլն. ԱՄՆ դոլար:
Ըստ այդմ, ժամանակավոր կառավարման շրջանում միջազգային ու տեղական բանկերի նկատմամբ ունեցած ՀԷՑ-ի ֆինանսական պարտավորությունները նվազեցրել ենք մոտ 50մլն ԱՄՆ դոլարի չափով (այդ թվում՝ վաղաժամկետ մարումներով)։
Ընդ որում. վճարումներն իրականացվել են բացառապես սեփական միջոցների հաշվին՝ ընթացիկ ֆինանսատնտեսական բնականոն գործառնություններին զուգահեռ, առանց լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման»,- նշված է գրառման մեջ։
Source: https://news.am/hy/news/1038778
World
ՀԷՑ-ի՝ միջազգային վարկային պարտավորություններից ևս շուրջ 9 մլն դոլարի չափով մարում արեցինք. Ռոմանոս Պետրոսյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։