Հարավային Կարոլինայից հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը 71 տարեկանում մահացել է առողջական վիճակի հանկարծակի վատթարացման հետևանքով։ Նրա գրասենյակը հայտնել է, որ քաղաքական գործիչը մահացել է հուլիսի 11-ի երեկոյան՝ «կարճատև և հանկարծակի հիվանդությունից հետո»՝ առանց մահվան ստույգ պատճառը նշելու։
Ըստ NBC News-ի, արտակարգ ծառայությունները Վաշինգտոնի Կապիտոլիումի բլրի վրա գտնվող Գրեմի տուն են ժամանել սրտի հնարավոր կանգի մասին հաղորդումից հետո։
Ըստ դիսպետչերական ծառայության գրառումների՝ կանչը ստացվել է շաբաթ երեկոյան։ Դեպքի վայրից ստացված լուսանկարները փաստում են, որ բուժաշխատողները մարդուն դուրս են բերել պատգարակով և տեղափոխել սպասող շտապօգնության մեքենա։
Մահվանից քիչ առաջ Գրեմը վերադարձել էր Կիևից, որտեղ ուրբաթ հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Կիրակի օրը նախատեսված էր նրա մասնակցությունը NBC News-ի «Meet the Press» ծրագրին։
Լինդսի Գրեմը ԱՄՆ Սենատում Հանրապետական կուսակցության ամենահայտնի ներկայացուցիչներից էր։ Զբաղեցնում էր Սենատի բյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնը և պատրաստվում էր նոյեմբերին կայանալիք ընտրություններում առաջադրվել հինգերորդ վեցամյա ժամկետի համար։
Կոնգրեսում աշխատանքի տարիներին դարձել էր պաշտպանության և արտաքին քաղաքականության հարցերով կուսակցության առանցքային գործիչներից մեկը։ Հայտնի էր Իրանի և Ռուսաստանի նկատմամբ կոշտ դիրքորոշմամբ, ինչպես նաև նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր դաշնակիցներից էր՝ 2016 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ նրանց միջև եղած տարաձայնությունների շրջանից հետո։
Source: https://news.am/hy/news/1049357