Գնահատման թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատարի հրամանով հաստատվել են 2026 թվականի երրորդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը։

«Արմենպրես»-ը ստորև ներկայացնում է 2026 թվականի հուլիսին անցկացվող միասնական քննությունների օրերը․

հուլիսի 6-ին՝ «Օտար լեզուներ»/անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն/

հուլիսի 8-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»

հուլիսի 10-ին՝ «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»։

ԳԹԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ-ում գործելու է 1 քննական կենտրոն՝ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում։

Source: https://news.am/hy/news/1047619