Հարվածների շարք է հասցվել Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Չաբահար քաղաքի ափամերձ գոտուն, հաղորդում է Mehr-ը: Տեղական աղբյուրների տվյալներով՝ հարձակման հետևանքով վնասվել են «Շահիդ Բեհեշթի» նավամատույցը, «Քալանթարի» նավամատույցը, ինչպես նաև նավերի շարժման կարգավարական աշտարակը:

Հաղորդվում է նաև քաղաքի մի մասում էլեկտրամատակարարման խափանումների մասին:

Mehr պարբերականի լրագրողների տեղեկություններով՝ էլեկտրաէներգիան անջատվել է Չաբահարի մոտավորապես կեսում: Անջատման պատճառները և տեղի ունեցած հարվածների հետ հնարավոր կապը դեռևս պաշտոնապես չեն հաստատվել:

Միջադեպի մանրամասները և հնարավոր տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են:

Source: https://news.am/hy/news/1048724