Հարավկորեական «Galaxy Corporation» ընկերությունը նախատեսում է համաշխարհային շրջագայության մեկնել մի համերգային ծրագրով, որտեղ կենդանի արտիստների փոխարեն K-pop երաժշտության տակ պարելու են ռոբոտները։ Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Չհվե Ենհոն։
Բրիտանական «Guardian» թերթը հայտնում է, որ Սեուլի «Galaxy Robot Park»-ում մարդանման ռոբոտներն արդեն բեմ են բարձրանում ու պարում հարավկորեացի կատարող G-Dragon-ի և «Shinee» խմբի անդամ Լի Թհեմինի երգերի տակ։
«Մենք ծրագրում ենք օրական երեքից վեց K-pop համերգ անցկացնել... Իսկ տարեվերջին նախատեսում ենք նրանց հետ մեկնել համաշխարհային շրջագայության»,- թերթը մեջբերում է Չհվե Ենհոյի խոսքերը։
Source: https://news.am/hy/news/1038156
World
Հարավային Կորեայում նախատեսում են պարող ռոբոտների համաշխարհային շրջագայություն անցկացնել
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։