Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի լիազորությունների ժամկետը նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելու կապակցությամբ զրոյացվել է, երեքշաբթի հայտարարել է հանրապետության Սահմանադրական դատարանը։
Ղազախստանում 2026 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել նոր սահմանադրությունը։ Տոկաևը պաշտոնը ստանձնել է 2019 թվականին՝ որպես Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի իրավահաջորդ։ Հին սահմանադրության համաձայն՝ Տոկաևի լիազորությունները սահմանափակված էին մեկ ժամկետով՝ մինչև 2029 թվականը։
«Անձինք, որոնք 1995 թվականի Սահմանադրության համաձայն զբաղեցնում են տվյալ սահմանադրական նորմերում նշված պաշտոնները, կարող են ընտրվել կամ նշանակվել համապատասխան պաշտոններում 2026 թվականի Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո», — Reuters-ը մեջբերում է Սահմանադրական դատարանի հայտարարությունը։
Նշված սահմանադրական նորմերով սահմանված սահմանափակումների կիրառման նպատակով «այդպիսի անձանց համապատասխան պաշտոններում ընտրությունը կամ նշանակումը 2026 թվականի Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո դիտարկվում է որպես առաջին ընտրություն կամ նշանակում»։
Source: https://news.am/hy/news/1048357