Գերմանիայի ոստիկանությունը խուզարկություն է անցկացվել Մոնակոյում պայթյունի կազմակերպման մեջ կասկածվող Ուկրաինայի քաղաքացու բնակության վայրում, հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը՝ հղում անելով Մայնի Ֆրանկֆուրտի դատախազությանը։

Գերատեսչության տվյալներով՝ խուզարկության ընթացքում առգրավվել են իրեղեն ապացույցներ, որոնք կփոխանցվեն Մոնակոյի քննչական մարմիններին։ Միևնույն ժամանակ, կասկածյալը թաքնվում է։

Ավելի վաղ Ինտերպոլը միջազգային հետախուզում էր հայտարարել Ուկրաինայի 39-ամյա քաղաքացի Անաստասիա Բերեզովսկայայի նկատմամբ։ Նա համարվում է պայթյունի գործով գլխավոր կասկածյալը, որի հետևանքով տուժել է երեք մարդ։

Պայթյունը տեղի է ունեցել հունիսի 29-ին Մոնակոյի բնակելի շենքերից մեկի մուտքում։ BFMTV-ի տեղեկություններով՝ վիրավորների թվում է եղել Կիպրոսի քաղաքացի Վադիմ Երմոլաևը, որին լրատվամիջոցները նախկինում անվանել էին ուկրաինացի ամենաունևոր գործարարներից մեկը։ 2023 թվականին Ուկրաինայի իշխանությունները նրա նկատմամբ պատժամիջոցներ էին սահմանել։

Մոնակոյի դատախազությունը կատարվածը քննում է որպես սպանության փորձ։ Ավելի վաղ Le Figaro պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ քննությունը դիտարկում է հարձակմանը Ուկրաինայի անվտանգության ծառայության հնարավոր առնչության վարկածը։

Source: https://news.am/hy/news/1047660