2026 թվականի առաջին կիսամյակում Գերմանիայում ապաստանի տրամադրման դիմումների թիվը զգալիորեն կրճատվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է dpa գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի Դաշնային ներքին գործերի նախարարության տվյալներին։

Գերատեսչության տվյալներով, 2026 թվականի առաջին վեց ամիսներին 39 646 մարդ առաջին անգամ դիմել է Գերմանիայում փախստականի կարգավիճակ ստանալու համար։ Համեմատության համար նշենք, որ 2025 թվականի նույն ժամանակահատվածում Միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գերատեսչությունը (BAMF) գրանցել էր 61 336 նման դիմում, իսկ 2024 թվականի առաջին կիսամյակում դրանց թիվը կազմել էր մոտ 121 000։

Դիմողների հիմնական ծագման երկրները շարունակում են մնալ Աֆղանստանը, Սիրիան, Թուրքիան և Սոմալին։

Եվրամիության մակարդակով 2026 թվականի հունիսի կեսերին ուժի մեջ են մտել ապաստանի տրամադրման նոր կանոնները։

Դրանք նախատեսում են ԵՄ արտաքին սահմաններին պաշտպանության ստացման հիմքերի պարտադիր ստուգում, ինչպես նաև միջազգային պաշտպանության իրավունք չունեցող անձանց արտաքսման արագացված ընթացակարգեր։

Բացի այդ, ԵՄ երկրները համաձայնեցրել են միգրացիոն կանոնների խստացում, այդ թվում՝ ապաստան հայցողներին երրորդ երկրներ արտաքսելու հնարավորությունը։

Source: https://news.am/hy/news/1047774