«Ժամանակն է նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Ժամանակն է պայմանավորվել կրակի դադարեցման շուրջ, ժամանակն է վերջ դնել Ուկրաինայում անիմաստ արյունահեղությանը»։ Դրա մասին, դիմելով Ռուսաստանին, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, հաղորդում են զանգվածային լրատվամիջոցները։
«Այն, թե ինչպես մենք կձևավորենք անվտանգության մեր երաշխիքները, կորոշեն Ուկրաինան և նրա գործընկերները, այլ ոչ թե Մոսկվան։ Ուկրաինան պատրաստ է վերջ դնել պատերազմին։ Այն միշտ էլ պատրաստ է եղել։ Մենք ևս բաց ենք Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների համար՝ Եվրոպայի և Ռուսաստանի աջակցությամբ»,- նշել է նա։
Source: https://news.am/hy/news/1049836