Գերմանիայի Ստորին Սաքսոնիայի դաշնային հող Շտադե քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով հինգ մարդ է զոհվել։ Միջադեպի մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ոստիկանության հայտարարությանը։
Իրավապահ մարմինները հայտնել են, որ կասկածյալը ձերբակալված է, սակայն միջադեպի մանրամասները դեռևս չեն բացահայտվում։
NDR-ի տվյալներով՝ ոստիկանությունը բնակիչներին նախազգուշացրել է Դանկերսշտրասե փողոցում իրականացվող հատուկ գործողության մասին և հորդորել խուսափել այդ շրջանից։ NTV հեռուստաալիքը, հղում անելով իրավապահ մարմինների իր աղբյուրներին, հայտնում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել երիտասարդական կենտրոնում։
Դեպքի հանգամանքներն ու հարձակվողի դրդապատճառները պարզվում են։
Source: https://news.am/hy/news/1046680