Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Բեռլինում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևին՝ կապված ենթադրյալ կիբերարշավի հետ, որը գերմանական կողմի պնդմամբ՝ ուղղված է եղել Գերմանիայի, Եվրամիության երկրների և Ուկրաինայի դեմ։

«Գերմանիայի, ԵՄ գործընկերների և Ուկրաինայի դեմ կիբերհարձակումներն անընդունելի են», — ասված է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։

Արտաքին քաղաքական գերատեսչությունից ընդգծել են, որ Բեռլինը մտադիր է «վճռականորեն արձագանքել» նման գործողություններին, այդ թվում՝ լրացուցիչ պատժամիջոցների սահմանման միջոցով։

«Բացի այդ, մենք այսօր կանչել ենք Ռուսաստանի դեսպանին և ևս մեկ անգամ հստակ ներկայացրել մեր դիրքորոշումը», — հայտարարել են Գերմանիայի ԱԳՆ-ից։

Source: https://news.am/hy/news/1049515