Գերմանիայում ավելի ու ավելի հաճախ են հրաժարվում զինվորական ծառայությունից։ Դրա մասին հայտնում է Redaktionsnetzwerk Deutschland (RND) մեդիախումբը՝ հղում անելով Ընտանիքի և քաղաքացիական հասարակության հարցերով դաշնային գերատեսչության (BAFzA) ներկայացուցչին։
Այս տարվա առաջին կիսամյակում (մինչև հունիսի 30-ը) գերատեսչությունը ստացել է նմանատիպ 5862 դիմում։ Համեմատության համար՝ ամբողջ 2025 թվականի ընթացքում համապատասխան թիվը կազմել է 3867, իսկ 2024 թվականին՝ 2998։
2011 թվականին, երբ կասեցվեց պարտադիր զինվորական ծառայությունը, ըստ RND-ի տվյալների, գրանցվել էր հրաժարման 4348 դեպք։
Պատճառներն են անվտանգության ոլորտում տիրող լարված իրավիճակը և բունդեսվեր՝ հունվարի 1-ից ուժի մեջ մտած զորակոչի բարեփոխումների մասին օրենքը։
2027 թվականի հուլիսի 1-ից բոլոր 18 տարեկան պատանիները կհրավիրվեն պարտադիր բժշկական հետազոտության՝ զինվորական ծառայության համար պիտանելիության կատեգորիան որոշելու նպատակով, նույնիսկ եթե նրանք որոշեն կամավոր հիմունքներով բանակում չծառայել։
Ընդ որում, պարտադիր ծառայությունը, որը կասեցվել էր 2011 թվականին, երկրի խորհրդարանի որոշմամբ կրկին կարող է մասնակիորեն ներդրվել։ Այսպես կոչված «զինվորական պարտականությունն ըստ անհրաժեշտության» նախատեսում են գործարկել, եթե չհաջողվի հասնել կամավորների անհրաժեշտ թվին։
Մինչև 2035 թվականը գործող զինծառայողների թիվը պետք է 186 հազարից աճի և հասնի շուրջ 260 հազարի։
Source: https://news.am/hy/news/1050011