Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է ԵՄ-ի հետ համաձայնագիրը, որով երկրին 90 միլիարդ եվրոյի վարկ կտրամադրվի։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ որոշմանը կողմ է քվեարկել 298 պատգամավոր։
Այս վարկը կենսական նշանակություն ունի Ուկրաինայի ֆինանսական կայունության համար։ Այն սառեցված էր մինչև անցյալ ամիս, և հարցը շարժվեց տեղից միայն այն բանից հետո, երբ Հունգարիայի նոր կառավարությունը հանեց իր վետոն։
Ըստ համաձայնագրի՝ պետբյուջեի աջակցության համար այս տարի նախատեսված 8,35 միլիարդ եվրոն կփոխանցվի երեք փուլով։ Սակայն կա մի պայման. Ուկրաինան պետք է հարկային բարեփոխումներ անի, որոնք ավելի վաղ պահանջել էր նաև Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ)։ Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, խորհրդարանն առայժմ ձգձգում է այս օրենքների ընդունումը։
Սպասվում է նաև, որ Գերագույն ռադան կողմ կքվեարկի բյուջեի փոփոխություններին, ինչը թույլ կտա ԵՄ վարկի հաշվին ավելացնել նաև երկրի ռազմական ծախսերը։
Source: https://news.am/hy/news/1039114
World
Գերագույն ռադան վավերացրել է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի չափով վարկ տրամադրելու վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագիրը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։