ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ միշտ «հավատում է լավագույնին», երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ռուսաստան հնարավոր այցին, հաղարդում է ТАСС-ը։
Այնուամենայնիվ, նա չի հստակեցրել, թե երբ և հատկապես ինչպիսի բարձր մակարդակով է պետք սպասել Մոսկվայի և Բաքվի միջև շփումներին։
«Գիտեք, ես միշտ հավատում է լավագույնին»,- պատասխանել է նա Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ПМЭФ) շրջանակում լրագրողների այն հարցին, թե արդյոք կարելի է սպասել Ալիևի այցին ՌԴ։
Միաժամանակ, ռուսաստանցի դիվանագետը հստակ պատասխան չի տվել ТАСС-ի այն հարցին, թե երբ և ինչ մակարդակով են սպասվում Մոսկվայի և Բաքվի շփումները։
«Երբ մենք պատրաստ լինենք այդ մասին կոնկրետ հայտնել, մենք դա կանենք։ Ինչ վերաբերում է մեր հայտարարություններին, մենք դրանք մի փոքր ուշ կանենք։ Երբ պատրաստ լինենք»,- պարզաբանել է Գալուզինը։
ՌԴ ԱԳՆ փոխնախարարն ընդգծել է, որ «երկու երկրների հարաբերություններում մրրկայնություն այլևս չկա», և կողմերը «միասին կաշխատեն այն ուղղությամբ, որպեսզի մրրկայնություն այլևս չառաջանա»։
Source: https://news.am/hy/news/1040939