Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աջակցել է «Նավթոգազ Ուկրաինա» ազգային բաժնետիրական ընկերության ղեկավար Սերգեյ Կորեցկու թեկնածությանը՝ որպես երկրի նոր վարչապետ։

Դրա մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

«Եթե մենք մտնում ենք ձմեռ, ուրեմն պետք է պատրաստվենք։ Մենք արդեն վաղուց ենք պատրաստվում, բայց առաջնահերթություններն ակնհայտ են։ Սերգեյ Կորեցկին, բոլոր խորհրդակցություններից հետո, հավանաբար ամենապատրաստված մարդն է Ուկրաինայի վարչապետի պաշտոնի համար»,- հայտարարել է Զելենսկին։

Source: https://news.am/hy/news/1050017