Գագիկ Ծառուկյանի տան մոտ ենք գտնվում, այս պահի դրությամբ ինչ-որ խուզարկություն է, ինչ որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են, տունը շրջապատված է։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտարարել է ԲՀԿ անդամ Արման Աբովյանը։

«Այս պահին գործողություններ են ընթանում, չգիտենք առայժմ այս պահի դրությամբ ինչ է, բայց գիտենք, որ ըստ էության տունը շրջապատված է և տան ներսը ինչ-որ գործողություններ են կատարում, առայժմ այսքանը»,– նշել է նա։ Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր առավոտյան խուզարկություն է սկսվել Գագիկ Ծառուկյանի տանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել ԿԸՀ՝ Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիությունը հաղթահարելու, որն այդպես էլ չէր քննարկվել։

Source: https://news.am/hy/news/1048020