ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին։ Դատավորը Գարիկ Աբելյանն է։ Այս մասին հայտնում է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն նրան երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։ Ավելի վաղ փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնել էր, ըստ չար լեզուների, միջնորդությունը քննելու է դատավոր Մասիս Մելքոնյանը։ Վերջինը հայտնի է որպես իշխանությունների սրտի դատավոր։
Հիշեցնենք, որ երեկ ՔԿ–ն հաղորդագրություն տարածեց, ըստ որի, կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ծ.-ի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: Ծառուկյանի փաստաբանը հայտարարել է, որ մեղադրանքներմ աբսուրդային ու ծիծաղելի են։
Source: https://news.am/hy/news/1048271