Վերջին շաբաթներին նավթատար լցանավերի և գազատարների մի մասը կարողացել է անցնել Հորմուզի նեղուցով՝ օգտագործելով երթուղիներ և ընթացակարգեր, որոնք թույլ են տալիս նվազագույնի հասցնել Իրանի միջամտության ռիսկը, գրել է The Wall Street Journal-ը։
Պարբերականի աղբյուրների պնդմամբ՝ մի շարք նավեր ժամանակավորապես անջատել են ավտոմատ նույնականացման համակարգերը (AIS) և թաքցրել իրենց գտնվելու վայրը նեղուցի առավել զգայուն հատվածներով անցնելու ժամանակ։ Նրանց խոսքով՝ դա թույլ է տվել նվազեցնել իրանական ուժերի հետևման և հնարավոր ճնշման հավանականությունը։
WSJ-ն գրել է, որ նավերի տեղաշարժն իրականացվել է՝ հաշվի առնելով այն հանձնարարականները, որոնք, աղբյուրների պնդմամբ, կարող էին տրվել ամերիկացի զինվորականների կողմից։ Այս միջոցառումների շրջանակում, ինչպես պնդվում է, օգտագործվել են անօդաչու հսկողության միջոցներ և տարածաշրջանում իրավիճակի մշտադիտարկում, իսկ կապիտաններին տրվել են խորհուրդներ, թե ինչպես վարվել սպառնալիքի դեպքում։
Աղբյուրների նկարագրած երթուղին անցել է հիմնականում Օմանի ափերի երկայնքով, որտեղ միջադեպերի ռիսկը համարվում է ավելի ցածր։
Միևնույն ժամանակ, Kpler վերլուծական ընկերության տվյալներով, նման սխեմայից օգտվել են սահմանափակ թվով նավեր, մինչդեռ մեծամասնությունը շարունակում է օգտագործել ստանդարտ հյուսիսային միջանցքը, որը գտնվում է իրանական ջրերին ավելի մոտ։
Ավելի վաղ WSJ-ն հայտնել էր, որ ամերիկյան ռազմածովային ուժերը, իբր, վերսկսել են առևտրային նավերի ուղեկցումը Հորմուզի նեղուցի շրջանում։ Սակայն ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հետագայում նման պնդումներն անվանել է ոչ կոռեկտ՝ հայտարարելով, որ այդ ձևաչափով առևտրային նավերի պաշտոնական ուղեկցում չի իրականացնում։
Իրավիճակն արտացոլում է Հորմուզի նեղուցի՝ նավթի համաշխարհային առևտրի առանցքային երթուղու շուրջ պահպանվող լարվածությունը, դրանով է անցնում էներգակիրների գլոբալ մատակարարումների զգալի մասը։
Source: https://news.am/hy/news/1039639
World
Գաղտնի միջանցք․ ԱՄՆ-ը օգնում է լցանավերին շրջանցել իրանական վերահսկողությունը - WSJ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։