ԵՄ իշխանությունները մինչև 2027 թվականը կհետաձգեն միություն մուտքի վերահսկողության էլեկտրոնային համակարգի ներդրումը՝ դրա աշխատանքի հաճախակի խափանումների պատճառով, որոնք «քաոս էին առաջացնում սահմանին»։ Այս մասին հայտնել է բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Թերթի տվյալներով՝ ինքնագրանցման էլեկտրոնային համակարգը (ETIAS) վատ է դրսևորել իրեն՝ հաճախակի տեխնիկական խափանումների, ինչպես նաև սահմանային վերահսկողության երկրորդ տարրի՝ մուտքի և ելքի համակարգի (Entry/Exit System, EES) դանդաղ ներդրման պատճառով։ Դա մի շարք օդանավակայաններում և ցամաքային անցակետերում հանգեցրել է երկար հերթերի առաջացմանը։ Արդյունքում համակարգի ներդրման համար պատասխանատու EU-Lisa գործակալությունը ընդունել է, որ դրա լիարժեք գործարկումը մինչև տարեվերջ, ինչպես ավելի վաղ էր նախատեսվում, արդեն անհնար է։

Թերթի աղբյուրների խոսքով՝ այս որոշումն ընդունվել է հունիսին։ EU-Lisa-ի ղեկավարությունը պետք է ևս մեկ անգամ հավաքվի սեպտեմբերին՝ նոր ժամկետները քննարկելու համար։ Ներքին գործերի և միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրունները եվրոպական ավիաընկերությունների ղեկավարներին ուղղված նամակում նշել է, որ համակարգի ներդրման ուշացման մեկ այլ պատճառ կարող էին լինել «անձնակազմի պակասը կամ պատշաճ ենթակառուցվածքի բացակայությունը»։ FT-ի մեկ այլ աղբյուր ETIAS-ի գործարկման՝ 2026 թվականի ծրագրերը անվանել է «պատրանքային»։

Source: https://news.am/hy/news/1048367