«Պարի Սեն-Ժերմեն» ֆուտբոլային ակումբի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակի տոնակատարությունը վերածվել է զանգվածային անկարգությունների Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում։
Reuters գործակալության և մի շարք ֆրանսիական ու միջազգային ԶԼՄ-ների տվյալներով, եզրափակիչ խաղից հետո հազարավոր երկրպագուներ դուրս են եկել մայրաքաղաքի փողոցներ։
Ամենալարված իրավիճակը ստեղծվել է Ելիսեյան դաշտերի շրջանում և «Պարկ դը Պրենս» մարզադաշտի մոտ, որտեղ տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ։
Ինչպես հայտնում է Associated Press-ը, անկարգությունների ընթացքում տոնակատարության մասնակիցները հրավառություններ են արձակել, հրկիզել ավտոմեքենաներ և վնասել քաղաքային ենթակառուցվածքները։ Առանձին շրջաններում ոստիկանությունը ստիպված է եղել կիրառել արցունքաբեր գազ՝ ագրեսիվ տրամադրված խմբերին ցրելու համար։
Վերջին տվյալների համաձայն, ամբողջ Ֆրանսիայում ձերբակալվել է ավելի քան 400 մարդ։ Բախումների հետևանքով տուժել է առնվազն յոթ ոստիկան։ Անկարգությունների պատճառով իշխանությունները ժամանակավորապես փակել են մետրոյի կայարաններ, դադարեցրել տրամվայների երթևեկությունը և սահմանափակել հասարակական տրանսպորտի աշխատանքը Փարիզի մի շարք շրջաններում։
Ֆրանսիայի իշխանությունները նախապես պատրաստվել էին հնարավոր անկարգություններին։ Կարգուկանոն ապահովելու համար ողջ երկրում մոբիլիզացվել էր մոտ 22 հազար ոստիկան, որոնցից շուրջ 8 հազարը հերթապահել է անմիջապես Փարիզում։ Այդ որոշումն ընդունվել էր նախորդ տարվա անկարգությունների ֆոնին՝ ՊՍԺ-ի՝ Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակից հետո, երբ տոնակատարությունները նույնպես ուղեկցվել էին բռնությամբ և զանգվածային ձերբակալություններով։
Source: https://news.am/hy/news/1039707
World
Ֆրանսիայում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել «Արսենալի» նկատմամբ ՊՍԺ-ի տարած հաղթանակի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած անկարգություններից հետո
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։