Ֆրանսիայում ընթացիկ ամառային սեզոնի սկզբից ի վեր անտառային հրդեհները ոչնչացրել են ավելի քան 25 հազար հեկտար տարածք, հաղորդում է BFMTV-ն՝ հղում անելով Քաղաքացիական անվտանգության և ճգնաժամային իրավիճակների կառավարման ծառայությանը:
Գերատեսչության տվյալներով՝ շոգ ժամանակահատվածի սկզբից ի վեր երկրում տարբեր մասշտաբների մոտ 8 հազար անտառային հրդեհ է գրանցվել։ Փրկարարական ծառայությունները ներկա սեզոնն անվանում են «բացառիկ ինտենսիվ»:
Այրված տարածքների ընդհանուր մակերեսն արդեն երկու անգամ գերազանցում է 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը և ավելին է, քան 2022 թվականին, երբ խոշոր հրդեհները մոլեգնել էին Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Ժիրոնդ դեպարտամենտում:
Ծառայության ղեկավարը նշել է, որ ստեղծված իրավիճակի պատճառ է դարձել գործոնների «պայթյունավտանգ խառնուրդը»՝ ծայրահեղ շոգը, երաշտը և ուժեղ քամին, որոնք նպաստում են կրակի արագ տարածմանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի վերջին Ֆրանսիայում գրանցված անոմալ շոգի վերջին ալիքի հետ հնարավոր է առնչություն ունենան ավելի քան 2 հազար հավելյալ մահվան դեպք: Ակնկալվում է, որ ամբողջական վիճակագրության ստացումից հետո այդ ցուցանիշը կարող է աճել։
Source: https://news.am/hy/news/1049184