Խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Ֆրանսիայի հարավում՝ ընդգրկելով գրեթե 1 000 հա տարածք։ Այս մասին հայտնել է Օդ դեպարտամենտի պրեֆեկտուրան։
Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված են 500 հրշեջ և 13 օպերատիվ խումբ։ Նշվել է, որ իրավիճակը զարգանում է բարենպաստ, և կրակի տարածումը հաջողվել է վերցնել վերահսկողության տակ։ Զոհերի մասին չի հաղորդվում։
Ֆրանսիայում 96 դեպարտամենտներից 72-ում անոմալ շոգի պատճառով սահմանվել է եղանակային վտանգի կարմիր՝ ամենաբարձր մակարդակը։ Զգուշացումը վերաբերում է երկրի արևմտյան, հարավարևմտյան և մասամբ կենտրոնական շրջաններին։ Սպասվում է, որ այս տարածաշրջաններում ջերմաստիճանը կհասնի +40°C-ի։ Եղանակային պայմանների հետ կապված՝ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեքորնյուն որոշում է կայացրել ստեղծել միջգերատեսչական ճգնաժամային կենտրոն։
Source: https://news.am/hy/news/1047626