Ամիսներ տևած բանավեճերից և խորհրդարանական ընթացակարգերից հետո պատգամավորները քվեարկել են «կյանքից հեռանալու հարցում օգնության իրավունքի» կամ էվթանազիայի մասին օրինագծի օգտին, հաղորդում է Euronews-ը։
Նախագիծը սուր տարաձայնություններ է առաջացնում, ներառյալ՝ կառավարության ներսում։ Դա Էմանուել Մակրոնի երկրորդ նախագահական ժամկետի առանցքային խոստումներից մեկն է, որը հենց ինքը՝ պետության ղեկավարը, ներկայացրել էր որպես «կյանքի ավարտի ֆրանսիական մոդել»։
Խորհրդարանի երկու պալատների կողմից տեքստի բազմակի քննարկումներից հետո, պատգամավորները չորեքշաբթի երեկոյան չորրորդ՝ վերջնական քվեարկության ժամանակ իրենց դիրքորոշումն են հայտնել «կյանքից հեռանալու հարցում օգնության իրավունք» սահմանող օրինագծի վերաբերյալ։
Source: https://news.am/hy/news/1050051