Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ է պատրաստել Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման միջազգային առաքելություն ստեղծելու մասին և կարող է ներկայացնել այն համապատասխան պայմանների առկայության դեպքում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկրի արտաքին գործերի նախարարությանը։
Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը, որը համաշխարհային էներգակիրների առևտրի կենսական նշանակության զարկերակն է և որի փաստացի փակումը հանգեցրել է նավթի գների կտրուկ աճի, լուրջ խոչընդոտ է ԱՄՆ-ի և Իրանի միջև եռամսյա պատերազմի դադարեցման շուրջ ընթացող բանակցություններում։
Նեղուցի վերաբերյալ ամերիկա-բահրեյնյան բանաձևը քննարկվում է ավելի քան երկու շաբաթ, և քվեարկությունը բազմիցս հետաձգվել է, քանի որ Չինաստանն ու Ռուսաստանը ազդանշաններ են տվել, որ կարող են վետո դնել դրա վրա։
Չինաստանն ու Ռուսաստանը վետո են կիրառել ԱՄՆ-ի աջակցությունը վայելող համանման տեքստի նկատմամբ ապրիլին՝ պնդելով, որ այն ուղղված էր Թեհրանի դեմ։
Ըստ երկու եվրոպացի դիվանագետների՝ Վաշինգտոնն ապահովել է գրեթե 140 երկրների աջակցությունը, որոնք հանդես են եկել որպես տեքստի համահեղինակներ՝ հույս ունենալով խուսափել վետոյից։ Ֆրանսիան, որը ևս օժտված է վետոյի իրավունքով, առայժմ հրաժարվում է պաշտպանել ամերիկյան տեքստը։
«Ներկայում ԱՄՆ-ը և Բահրեյնը քննարկում են բանաձևի նախագիծը։ Դա է կազմում ընթացիկ քննարկումների հիմքը։ Քվեարկության ամսաթիվը դեռևս չի հայտարարվել»,- հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Պասկալ Կոնֆավրոն։
Source: https://news.am/hy/news/1037642
World
Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագիծ է պատրաստել Հորմուզի նեղուցում միջազգային առաքելություն ստեղծելու վերաբերյալ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։