Ֆրանսիայի ռազմածովային ուժերը Ատլանտյան օվկիանոսում կալանել են միջազգային պատժամիջոցների տակ գտնվող «Տագոր» (Tagor) նավթային լցանավը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Կալանումը տեղի է ունեցել մայիսի 31-ի առավոտյան։ Մակրոնի խոսքով՝ տանկերը նավարկում էր Ռուսաստանից։ Գործողությունն իրականացվել է Ֆրանսիայի գործընկերների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի հետ համատեղ՝ «ծովային իրավունքի խիստ համապատասխանությամբ»։
«Անթույլատրելի է, որ նավերը շրջանցեն միջազգային պատժամիջոցները, խախտեն ծովային իրավունքը և ֆինանսավորեն այն պատերազմը, որը Ռուսաստանն արդեն ավելի քան չորս տարի է՝ վարում է Ուկրաինայի դեմ։ Այn նավերը, որոնք անտեսում են նույնիսկ ծովագնացության ամենատարրական կանոնները, վտանգ են ներկայացնում նաև շրջակա միջավայրի և ընդհանուր անվտանգության համար»,- հայտարարել է Մակրոնը։
«Տագոր» տանկերը գտնվում է ԱՄՆ-ի, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի պատժամիջոցների ցուցակներում։ Բրիտանական սահմանափակումների տակ նավը հայտնվել է 2026 թվականի փետրվարին. Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարության մեջ նշվում էր, որ Լոնդոնն այս տանկերը դասում է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» շարքին։ Եվրամիության տվյալներով՝ նավը տեղափոխում է Ռուսաստանում արտադրվող նավթ և նավթամթերք։ Ամերիկյան պատժամիջոցների ցուցակի համաձայն՝ տանկերը նավարկում է Պանամայի դրոշի ներքո։
Սա առաջին դեպքը չէ, երբ Ֆրանսիան կալանում է ռուսական «ստվերային նավատորմի» տանկերները։ Մարտին երկրի ռազմածովային ուժերը կալանել էին Մուրմանսկից նավարկող և Մոզամբիկի դրոշով հանդես եկող «Դեյնա» տանկերը։ Այդուհանդերձ, մեկ ամիս անց Ֆրանսիայի իշխանությունները թույլատրել են «Դեյնային» լքել Մարսելի նավահանգիստը։
Source: https://news.am/hy/news/1039869
World
Ֆրանսիան Ատլանտյան օվկիանոսում կալանել է Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող լցանավը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։