Չինական «Beiqi Foton Motor»-ը, որի կենտրոնակայանը գտնվում է Պեկինում, բեռնատարներ արտադրող և տեղական շուկայի պահանջարկը բավարարող ընկերությունից տարիների ընթացքում վերածվել է ողջ աշխարհին բարձր տեխնոլոգիական արտադրանք մատակարարող արդյունաբերական հսկայի։ 1996 թվականին հիմնադրված FOTON-ը այսօր ներկայացված է ավելի քան 140 երկրում։ Այն արտադրում է բեռնատարներ, ավտոբուսներ, ֆուրգոններ և առևտրային բնույթի րանսպորտայի այլ միջոցներ։
Ընկերության կարևոր առավելություններից է Չինաստանի արտադրական մեծ մասշտաբը միջազգային տեխնոլոգիական գործընկերությունների հետ համատեղելը։ FOTON-ը համագործակցում է տեխնոլոգիական այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Cummins-ը, Daimler-ը, ZF-ը և CATL-ը` միաժամանակ զարգացնելով սեփական տեխնոլոգիաները էլեկտրական շարժիչների, մարտկոցների, ջրածնով աշխատող վառելիքային տսարքավորումների և խելացի տրանսպորտային համակարգերի արտադրությունում։
Ընկերության ամենանշանավոր նորարարություններից մեկը «Ապագայի բեռնատար» անունը ստացած հարթակն է, որը նախատեսված է դիզելային, հիբրիդային, էլեկրականությամբ և ջրածնային վառելիքով աշխատող շարժիչներով մեքենաների համար։
FOTON-ը արտադրում է նաև մարտկոցների արագ փոխարինման համակարգեր, բարձր արդյունավետությամբ էլեկտրական շարժիչներ, ցածր ջերմաստիճաններում աշխատող մարտկոցային տեխնոլոգիաներ։ Մշակված համակարգերից մեկը հագեցած է մեքենայի լիցքավորման համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով արևային էներգիայի կուտակիչներից փոխանցվող էլեկտրականությամբ մեքենաները կարող են լիցքավորվել մեկ շղթա կազմող ինքնավար սարքավորման մեջ, ինչը հնարավորություն է տալիս լուծել մեքենայի մարտկոցի լիցքավորման հարցը ցանկացած վայրում առանց էլեկտրաէներգիայի հաստատուն ու ավանդական աղբյուրի։
Թվայնացումը նույնպես ընկերության կարևոր ուղղություններից է։ FOTON-ի տրանսպորտային կառավարման համակցված հարթակը հնարավորություն է տալիս իրականացնել ավտոպարկի կառավարումը էլեկտրոնային եղանակով հեռահար հայտնաբերելով հնարավոր տեխնիկական խնդիրները և հետևելով կառավարման ընթացքին։ Ավելին` ընկերության արտադրած մեքենաները հագեցած են տեխնոլոգիական այնպիսի սենսորային լուծումներով, որոնք կարող են վաղ ահազանգման ազդանշան արձակել և արգելակել մեքենան, եթե վարորդը հանկարծ քնի ղեկին, և վթարի վտանգ առաջանա։
Ընդհանուր առմամբ, FOTON-ի ռազմավարությունը հիմնված չէ մեկ առանձին հեղափոխական տեխնոլոգիայի վրա` ընկերությունը փորձում է մեկ ամբողջական էկոհամակարգում համատեղել էլեկտրական շարժունակությունը, ջրածնային տեխնոլոգիաները, կապակցվածությունը, ավտոմատացումը և արտադրական մեծ մասշտաբը, ինչը թույլ է տալիս ծանրակշիռ տեղ զբաղեցնել համաշխարհային շուկայում։
Source: https://news.am/hy/news/1055392