Մինդանաո կղզու հինգ շրջաններում ավելի քան 6,2 հազար դպրոց է տուժել 7,8 մագնիտուդով հզոր երկրաշարժից։ Այս մասին հայտնում է Inquirer պորտալը՝ հղում անելով Ֆիլիպինների կրթության նախարարությանը։

Գերատեսչության տվյալներով՝ աղետի գոտում է հայտնվել 6 224 ուսումնական հաստատություն, որտեղ սովորում է ավելի քան 3,2 միլիոն աշակերտ և աշխատում շուրջ 128 հազար ուսուցիչ ու այլ աշխատակից։ Իշխանությունները տուժած շրջանների բոլոր կրթօջախներում դադարեցրել են դասերը մինչև հատուկ կարգադրության ստացումը։ Կրթության նախարար Սոննի Անգարան հանձնարարել է ստուգել դպրոցական ենթակառուցվածքների անվտանգությունը և ինժեներներ ուղարկել՝ հասցված վնասը գնահատելու համար։

Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 32 մարդ, ևս 134-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։

Source: https://news.am/hy/news/1042041