Սլովակիայի քաղաքացիների միայն 26,5%-ն է հայտարարել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ցմահ վճարների չեղարկման հարցով հանրաքվեին մասնակցելու մտադրության մասին, ինչը բավարար չէ դրա արդյունքները վավեր ճանաչելու համար: Դրա մասին են վկայում Ipsos սոցիոլոգիական գործակալության հետազոտության տվյալները:

Ընդդիմության նախաձեռնած հանրաքվեն անցկացվելու է հուլիսի 4-ին: Ցմահ վճարների հարցից զատ, քաղաքացիներին առաջարկվում է միաժամանակ արտահայտվել հատուկ դատախազության և հակակոռուպցիոն ազգային գործակալության աշխատանքի վերականգնման վերաբերյալ, որոնք նախկինում լուծարել էր Ֆիցոյի կառավարությունը:

Հարցման արդյունքներով՝ հարցվածների 73,5%-ը չի ծրագրում մասնակցել քվեարկությանը: Վերլուծաբանները նշում են, որ փաստացի մասնակցությունը կարող է էլ ավելի ցածր լինել՝ արձակուրդների շրջանի, եղանակային պայմանների և թույլ տեղեկատվական արշավի պատճառով:

Սլովակիայում հանրաքվեն կայացած ճանաչելու համար անհրաժեշտ է ընտրողների ավելի քան 50%-ի մասնակցությունը։ Երկրի պատմության մեջ միայն մեկ հանրաքվե է հաղթահարել այդ շեմը՝ 2003 թվականին ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ քվեարկությունը։

Source: https://news.am/hy/news/1046719