Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան երեքշաբթի հայտարարել է, որ Եվրոպայի քաղաքացիներ Անկարայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից ակնկալում են հստակ ազդանշան այն մասին, որ դաշինքը մնում է մայրցամաքում պաշտպանության և զսպման հիմնական հենասյունը, հաղորդում է Anadolu գործակալությունը։

«Այն, ինչ եվրոպացի քաղաքացիներն ակնկալում են Անկարայի այս գագաթնաժողովից, հստակ ուղերձ է այն մասին, որ մենք կարող ենք նաև հետագայում ապավինել ՆԱՏՕ-ի վրա սեփական պաշտպանության, ինչպես նաև զսպման հարցերում, որը հիմնված է շատ ամուր տրանսատլանտյան հարաբերությունների վրա»,- հայտարարել է Կոշտան՝ Անկարայում հանդես գալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ։

Կոշտան նշել է, որ Եվրոպան ավելի ու ավելի մեծ պատասխանատվություն է ստանձնում սեփական անվտանգության համար՝ միաժամանակ հավատարիմ մնալով դաշինքի շրջանակում համագործակցությանը։

«Մեր անդամ պետությունները, ինչպես դուք եք նշում, կատարում են իրենց պարտավորությունները, և Եվրոպան ավելի մեծ պատասխանատվություն է ստանձնում սեփական պաշտպանության համար, և այժմ մեզ անհրաժեշտ է շարունակել այդ ուղին»,- ասել է նա։

Source: https://news.am/hy/news/1048460