«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները հայտարարել են կանոնների փոփոխության մասին, ըստ որի՝ զինված հակամարտություն վարող ոչ մի երկիր չի կարողանա իր մոտ ընդունել մրցույթը, հայտնում է Euronews-ը։
Նոր կանոնների համաձայն՝ «հաղթող հեռարձակողը ինքնաբերաբար զրկվում է մրցույթն անցկացնելու իրավունքից, եթե զինված հակամարտությունը, բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը կամ ցանկացած այլ իրավիճակ էականորեն ազդում է իր պետության կամ մերձակա տարածաշրջանի անվտանգության, պաշտպանվածության կամ կայունության վրա»։
Հայտարարության մեջ որևէ երկիր անվանապես չէր հիշատակվում, սակայն Իսրայելը 2025 և 2026 թվականներին մոտ էր հաղթանակին՝ երկու անգամ էլ զբաղեցնելով երկրորդ տեղը։
Հինգ երկիր՝ Իսպանիան, Իռլանդիան, Նիդերլանդները, Սլովենիան և Իսլանդիան, բոյկոտել են 2026 թվականի մրցույթը Վիեննայում, ինչը դարձել է մրցույթի պատմության մեջ առաջին նման դեպքը։
Նրանք հայտարարել են, որ չեն կարող մասնակցել մրցույթին Իսրայելի հետ միասին՝ Գազայում նրա պատերազմի պատճառով, որը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։
Source: https://news.am/hy/news/1055226