Եվրոպական միության երկրներն այսօր որոշում են ընդունել պատժամիջոցներ սահմանել իրանցի պաշտոնյաների և Հորմուզի նեղուցի շրջափակման համար պատասխանատու այլ անձանց նկատմամբ, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
Շրջափակումը համարելով «միջազգային իրավունքին հակասող»՝ ԵՄ կառավարությունները տեխնիկական քայլ են ձեռնարկել՝ ընդլայնելու համար Իրանի դեմ գործող պատժամիջոցների ռեժիմի շրջանակը, ինչը թույլ է տվել պատասխանատվության ենթարկել ավելի մեծ թվով անձանց։
«Այժմ ԵՄ-ն կկարողանա լրացուցիչ սահմանափակող միջոցներ կիրառել ի պատասխան Իրանի այն գործողությունների, որոնք խաթարում են նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում»,- ասված է ԵՄ երկրները ներկայացնող Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ։
ԵՄ-ն անմիջապես չի նշել որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի անուն, որոնց նկատմամբ կկիրառվեն ճամփորդության արգելք և ակտիվների սառեցում ներառող նոր պատժամիջոցները։
ԵՄ քաղաքացիներին և ընկերություններին ևս կարգելվի միջոցներ, ֆինանսական ակտիվներ կամ այլ տնտեսական ռեսուրսներ տրամադրել ցանկում հայտնված անձանց։
Իրանի հետ պատերազմը և Հորմուզի նեղուցի փակումը, որին սովորաբար բաժին է ընկնում համաշխարհային նավթահանույթի մեկ հինգերորդ մասը, ցնցումներ են առաջացրել համաշխարհային տնտեսությունում՝ հանգեցնելով էներգակիրների գների կտրուկ աճի։
Source: https://news.am/hy/news/1037621
World
Եվրամիությունը որոշում է ընդունել պատժամիջոցներ սահմանել իրանցի պաշտոնյաների նկատմամբ՝ Հորմուզի նեղուցի պատճառով. AFP
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։