Մեծ Բրիտանիան և Եվրոպական Միությունը երեքշաբթի պաշտոնապես ստորագրել են Ջիբրալթարի կարգավիճակի մասին պայմանագիրը, որը հաջորդել է անցյալ տարի ձեռք բերված համաձայնությանը և ուղղված է սահմանի հատումը պարզեցնելուն ու այդ բրիտանական անդրծովյան տարածքի վերաբերյալ բազմամյա քաղաքական անորոշությանը վերջ դնելուն, հայտնում է https://www.reuters.com/world/uk/britain-eu-formally-sign-gibraltar-treaty-easing-border-crossings-2026-07-14/ Reuters-ը։
Պայմանագիրը Բրյուսելում ստորագրել են Եվրոպական առևտրային միության հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը, Եվրոպայի հարցերով Մեծ Բրիտանիայի պետնախարար Սթիվեն Դաութին, Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոն և Ջիբրալթարի գլխավոր նախարար Ֆաբիան Պիկարդոն։
Ջիբրալթարի բնակիչները կարող են հատել Իսպանիայի հետ սահմանը՝ օգտագործելով կացության թույլտվությունը՝ առանց անձնագրում կնիք դնելու անհրաժեշտության, իսկ Իսպանիայի քաղաքացիները կարող են հատել սահմանը՝ օգտագործելով պետական նմուշի նույնականացման (ID) քարտ։
Ջիբրալթարի օդանավակայան ժամանողներն իրենց անձնագրերը ներկայացնելու են Ջիբրալթարի և Իսպանիայի սահմանապահ ծառայության աշխատակիցներին, իսկ Մեծ Բրիտանիան ցանկանում է ներդնել մի համակարգ, որը նման է Լոնդոնի Սենտ Պանկրաս երկաթուղային կայարանում ֆրանսիական ոստիկանության կողմից Eurostar գնացքների սպասարկման համար կիրառվող համակարգին։
1713 թվականին Մեծ Բրիտանիան ստացել է Ջիբրալթարը՝ Իսպանիայի հարավային ծայրամասում գտնվող այդ ռազմավարական կարևոր անկլավը, Ուտրեխտի պայմանագրի շրջանակում, որն ավարտեց Իսպանական ժառանգության համար պատերազմը։
Source: https://news.am/hy/news/1049835