Ուկրաինան և Եվրոպական Միությունը ստորագրել են առաջին փաստաթուղթը, որը, Վլադիմիր Զելենսկու խոսքով, կդառնա անօդաչուների վերաբերյալ լայնածավալ համաձայնագրի (այսպես կոչված՝ «Drone Deal») հիմքը, հաղորդում է BBC-ն։
Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ պայմանագրի կնքման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել Կիև ժամանած Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ժամանակ։
«Այսօր ստորագրվել է առաջին փաստաթուղթը, որը Drone Deal-ի՝ Ուկրաինայի և Եվրամիության միջև պաշտպանական մեծ համաձայնագրի հիմքը կլինի։ Սա իրոք պատմական քայլ է մեր հարաբերություններում։ Իսկ հետագայում մենք ԵՄ-ից ֆինանսական աջակցություն ենք ակնկալում մեր հակաբալիստիկ ծրագրի համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Ֆոն դեր Լայենը հստակեցրել է, որ Եվրամիությունը մտադիր է Ուկրաինայում անօդաչուների արտադրությանը ուղղել 1 միլիարդ եվրո՝ այն 90 միլիարդ եվրո ծավալով վարկից, որը ԵՄ-ն տրամադրում է Կիևին։
Source: https://news.am/hy/news/1050024