Երեկ Մասիսում քպ-ականները, ըստ հրապարակվածի, ծեծում էին ընդդիմադիր քաղաքացուն ոհմակի տրամաբանությամբ, այսօր նորից Արթիկում նման խմբակային ծեծի և նվաստացման տեսանյութ է հրապարակվել։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Սոս Հակոբյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Եթե նման քայլերի գնային ընդդիմադիրների համակիրները՝ ազգային գվարդիայից մինչև հատուկ նշանակության բոլոր ստորաբաժանումներ առավոտից կսկսեին ասֆալտին տալով ձերբակալել հարյուրավոր անձանց, խուզարկություններ անել, իսկ դատարաններն էլ իհարկե կալանքներ կտային։
Այ սա է ՔՊ իշխանության բարքերը, հարգելի քաղաքացիներ. քպ-ականներին ամեն ինչ, իսկ ընդդիմադիրներին օրենք...
Սա փոխելու միակ ելքը հունիսի 7-ին ընտրություններին մասնակցելն է»։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 2–ին, Մասիս խոշորացված համայնքի Նոր Կյուրին բնակավայրում բռնություն է գործադրվել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի ակտիվիստների նկատմամբ, որին ակտիվ մասնակցություն է ունեցել տեղի ԵԿՄ նախագահը։
Source: https://news.am/hy/news/1040529