Նախընտրական քարոզարշավի եզրափակիչ փուլը մեր ամենասիրելի ավանդույթներից մեկի համաձայն՝ սկսում ենք մարտական հարուստ ուղի անցած մեր գաղափարակիցների հետ։ Հունիսի 3-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ այս մասին հայտարարել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Սուրեն Պետրոսյանը։

Նա նշել է, որ քարոզարշավի ավարտին հաշված օրեր են մնացել, ուստի թիմը պետք է յուրօրինակ «վերամեկնարկ» կատարի ու նոր թափով առաջ շարժվի։ Պետրոսյանն ընդգծել է, որ անձամբ է համակարգում իր քաղաքական ուժի ռազմական թևը, որի կազմում փորձառու գնդապետներ են, և հենց այդ պատճառով էլ որոշվել է կուսակցական հավաքն անցկացնել հրաձգարանում։ Նրա խոսքով՝ Հայաստանում յուրաքանչյուր տղամարդ պետք է մշտապես և կատարելապես տիրապետի զենքին, իսկ թիմակիցների ցուցադրած դիպուկ հրաձգությունը միայն փաստում է նրանց մարտունակությունը։ Ելույթի վերջում կուսակցության առաջնորդը ընտրողներին կոչ է արել քվեարկել 14 համարի քվեաթերթիկի օգտին։

Source: https://news.am/hy/news/1040542