Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ղեկավարությունը շարունակում է Հայաստանը համարել կառույցի լիիրավ անդամ՝ չնայած երկրի որոշ քաղաքական գործիչների հայտարարություններին։ Այս մասին ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը։

«Նիստի ժամանակ այս հարցը չի քննարկվել։ Կարծում եմ՝ սա քաղաքական հարց է, և մինչ օրս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Հայաստանը համարում է ՀԱՊԿ լիիրավ անդամ։ Հայաստանի Հանրապետության կողմից այլ որոշում կամ պաշտոնական հաղորդում չի ստացվել։ Իսկ Հայաստանի կամ այլ պետությունների քաղաքական գործիչների կողմից նախընտրական կամ հետընտրական շրջանում կիրառվող հռետորաբանությունը կարող է տարբեր լինել»,- ասել է գլխավոր քարտուղարը։

Source: https://news.am/hy/news/1040546