Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Պարսից ծոցում տեղի ունեցած վերջին միջադեպերը հրադադարի շուրջ փոխըմբռնման խախտում են, և Իրանը համապատասխան կերպով կպատասխանի դրանց, գրում է Tehran Times-ը։
«Վերջին խախտման ժամանակ թիրախավորվել են Բահրեյնում և Քուվեյթում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաները»,— ասել է նա։
«Այս գործընթացը ցույց է տալիս, որ մենք լրջորեն ենք վերաբերվում Փոխըմբռնման հուշագրի իրագործմանը։ Մենք մասնակցում ենք բանակցություններին, սակայն եթե նրանք հրաժարվեն կատարել իրենց պարտավորությունները երկխոսության միջոցով, մենք պատրաստ ենք պատերազմի»,— ընդգծել է Ղալիբաֆը։
Նա նշել է, որ Լիբանանում իրավիճակն այլ է, քանի որ Իսրայելը բռնազավթել է հարավի որոշ հատվածներ, թեև հուշագրի ստորագրումից հետո այնտեղ հարձակումները զգալիորեն նվազել են։
Ղալիբաֆը հավելել է, որ Իրանը դիվանագիտական աշխատանք է տանում հինգ պայմանների կատարման ուղղությամբ, որոնք անհրաժեշտ են համաձայնության հասնելուց հետո փաստաթղթի անհապաղ իրականացման համար։
Source: https://news.am/hy/news/1046982