Էստոնիայի ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) 22-ամյա դադարից հետո առաջին անգամ վերսկսել են ժամկետային զինծառայողների հավաքագրումը։ Այդ մասին հայտնել է ազգային պետական հեռառադիոն՝ ERR-ը, հղում անելով բալթյան հանրապետության պաշտպանական ռեսուրսների վարչությանը։

Զորակոչիկների թվում կա մեկ աղջիկ, նրանք բոլորը ծառայություն կանցնեն հակաօդային պաշտպանության դիվիզիոնում։ Պատրաստության ընթացքում ժամկետային զինծառայողները պետք է յուրացնեն Գերմանիայում արտադրված IRIS-T SLM միջին հեռահարության զենիթահրթիռային համալիրի կառավարումը։ Ինչպես հայտնում է ERR-ը, այդ տիպի ԶՀՀ-ն նախատեսված է մինչև 40 կմ հեռավորության և մինչև 20 կմ բարձրության վրա ինքնաթիռներ, ուղղաթիռներ և թևավոր հրթիռներ խոցելու համար։

2025 թվականի դեկտեմբերին Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը առաջարկել էր 2027 թվականից բոլոր զորակոչիկների համար ժամկետային ծառայության տևողությունը մեծացնել մինչև 12 ամիս։ Պաշտպանական գերատեսչության գնահատմամբ՝ գործող պատրաստության համակարգը, որը նախատեսում է ութ կամ 11 ամիս ծառայություն՝ կախված մասնագիտությունից, այլևս չի ապահովում անհրաժեշտ պատրաստության մակարդակը։

Source: https://news.am/hy/news/1048900