Իրանը մտադիր է պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ում մեղավոր է համարում ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած «ռազմական հանցագործությունների» համար։ Այս մասին հայտարարել է երկրի դատական իշխանության ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի Էջեին, փոխնցում է Tasnim-ը։

Այս թեմայով դատական գործեր նախապատրաստող միջազգային իրավաբանների ու փորձագետների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ Թեհրանը ցանկանում է ընդլայնել արտասահմանյան մասնագետների հետ համագործակցությունը՝ դատական գործընթացներին թափ հաղորդելու համար։

Էջեիի խոսքով՝ իրանական կողմը ԱՄՆ-ին ու Իսրայելին է համարում անցած մեկ տարվա ընթացքում Իրանի դեմ «պարտադրված երկու հակամարտությունների» պատասխանատուն և պատրաստվում է օգտագործել իրավական բոլոր հնարավոր լծակները՝ մեղավորներին հետապնդելու համար։

«Մեղավորները պետք է պատժվեն իրենց գործած հանցանքների ողջ ծանրությամբ, ինչպես նաև փոխհատուցեն հասցված վնասը»,- հայտարարել է Իրանի արդարադատության ղեկավարը։

Նա միջազգային իրավաբաններին կոչ է արել աջակցել Թեհրանի ջանքերին՝ ընդգծելով, որ համատեղ աշխատանքը կարող է «նոր էջ բացել» ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության կանչելու գործում։

Միևնույն ժամանակ, Էջեին ընդունել է, որ միջազգային կառույցների վրա գերտերությունների ունեցած ազդեցությունը խոչընդոտներ է ստեղծում նման գործընթացների համար, սակայն շեշտել է, որ Իրանը միևնույն է շարունակելու է հետամուտ լինել այս գործերի դատական քննությանը։

Source: https://news.am/hy/news/1049278