Թուրքիայի իշխանությունները չեղարկել են Ստամբուլի Բիլգի համալսարանի կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիայի հետկանչման որոշումը։ Որոշման մասին վկայում է երկուշաբթի պաշտոնական Official Gazette տեղեկագրում հրապարակված նախագահական հրամանագիրը։
Այս քայլն արվել է Թուրքիայի Բարձրագույն կրթության խորհրդի (YOK) համապատասխան դիմումից հետո։ Հրամանագիրը չեղյալ է համարում նախագահի՝ մայիսի 22-ի որոշումը, ըստ որի բուհը զրկվում էր լիցենզիայից այն պատճառով, որ դրա հիմնադիր հիմնադրամն անցյալ տարվա քրեական հետաքննության շրջանակում հանձնվել էր պետական հոգաբարձուների կառավարմանը։
1996 թվականին հիմնադրված մասնավոր Ստամբուլի Բիլգի համալսարանը 2019 թվականին գնել է Can Holding կոնգլոմերատը, հայտնվել էր այն ակտիվների թվում, որոնք անցել էին պետության վերահսկողության տակ փողերի լվացման, հարկերից խուսափելու և կազմակերպված հանցավորության գործերով լայնածավալ հետաքննության ընթացքում։ Ակտիվների բռնագրավումից հետո համալսարանը կառավարելու համար նշանակվել էր ժամանակավոր հոգաբարձու։ Ներկայում բուհում սովորում է մոտ 22 հազար ուսանող, ընդ որում՝ նրանցից մոտ 3400-ն ընդունվել են 2025 թվականին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոխել է լիցենզիան հետ կանչելու որոշումը, որպեսզի «հաշվի առնի ուսանողների և ակադեմիական համայնքի ակնկալիքները»։ Դրա մասին X սոցիալական ցանցի իր հրապարակման մեջ հայտնել է Բարձրագույն կրթության խորհրդի (YOK) ղեկավար Էրոլ Օզվարը։
Հիշեցնենք, որ Բիլգի համալսարանի ուսանողներն ուրբաթ օրվանից շարունակական ցույցեր էին անցկացնում համալսարանական ավանի տարածքում՝ բողոքելով ուսումնական հաստատության փակման դեմ։
Source: https://news.am/hy/news/1038312
World
Էրդողանը չեղարկել է Ստամբուլի Բիլգի համալսարանի լիցենզիայի հետկանչման որոշումը՝ բողոքի ցույցերի ֆոնին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։