Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը որևէ քայլ չի ձեռնարկի Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ մինչև այս աշնանը հրեական պետությունում կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է Axios պորտալը։
Ինչպես նշում է լրատվամիջոցը, Թագավորությունն Իսրայելից պահանջում է համաձայնել Պաղեստին պետության ստեղծմանը։ Իսրայելի ներկայիս կառավարությունն այս հարցում բավականին կոշտ դիրքորոշում ունի։ Ինքը՝ Սաուդյան Արաբիան, Իրանի դեմ ռազմական գործողությունների և ԱՄԷ-ի հետ խորացող տարաձայնությունների ֆոնին, ավելի թերահավատորեն է լցվել Իսրայելի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորման հարցում։
Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով ամերիկյան աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մուսուլմանական երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի ղեկավարների հետ բանակցությունների ժամանակ նրանց կոչ է արել կարգավորել Իսրայելի հետ հարաբերությունները և միանալ «Աբրահամյան համաձայնագրերին»: Վաշինգտոնի կարծիքով՝ Թագավորությանը ձեռնտու կլիներ գնալ այդ քայլին, եթե ԱՄՆ-ին հաջողվի խաղաղության պայմանագիր կնքել Իրանի հետ:
Իսրայելում խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն այս աշնանը՝ մինչև հոկտեմբերի 27-ը։ Ընդ որում, մայիսի 20-ին Քնեսեթը (Իսրայելի խորհրդարանը) նախնական ընթերցմամբ հավանություն է տվել խորհրդարանի արտահերթ արձակման մասին օրինագծին: Որպեսզի օրինագիծը օրենքի ուժ ստանա, այն պետք է համաձայնեցվի խորհրդարանական հանձնաժողովներում և լիագումար նիստերում հաստատվի ևս երեք ընթերցմամբ։
Source: https://news.am/hy/news/1038120
World
Էր Ռիադը չի գնա Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը մինչև այդ երկրում ընտրությունների անցկացումը․ Axios
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։