Եվրոպական միությունը պետք է առանցքային դեր խաղալ ԱՄՆ-ի և Իրանի միջև կայուն հրադադարի ապահովման գործում, որը կփարատի Թեհրանի միջուկային հավակնությունների վերաբերյալ մտահոգությունները։ Այս մասին Politico պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կայա Կալասը։
«ԵՄ ռազմածովային գործողություններից մինչև միջուկային ոլորտում կուտակված փորձը՝ Եվրոմիությունն ունակ է կոնկրետ դեր խաղալ ցանկացած համաձայնագիր երկարաժամկետ դարձնելու գործում»,- նշել է Կալասը երկուշաբթի հրապարակված մեկնաբանություններում՝ Պակիստանի ղեկավարության հետ հանդիպելու նպատակով Իսլամաբադ կատարած այցի ընթացքում։
Կալասի ուղևորությունը տեղի է ունենում մի քանի օր անց այն բանից հետո, երբ Վաշինգտոնը Թեհրանի հետ խորդուբորդ համաձայնություն է ձեռք բերել ռազմական գործողությունների դադարեցման և Հորմուզի նեղուցում նավագնացության վերսկսման շուրջ, որը փաստացիորեն արգելափակված էր մնացել մոտ երեք ամիս՝ առևտրային նավերի վրա իրանական հարձակումների սպառնալիքների պատճառով։
Եվրոպական երկրները և Մեծ Բրիտանիան խուսափել են Իրանի հետ հակամարտությանը որևէ ուղղակի ռազմական մասնակցությունից։ Նրանց հրաժարումը՝ թույլ տալ օգտագործել մայրցամաքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները մարտական գործողությունների համար, լուրջ լարվածություն է առաջացրել տրանսատլանտյան հարաբերություններում և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծայրահեղ դժգոհությունը։
Այնուամենայնիվ, Կալասը պնդում է, որ ԵՄ-ն, որն առանցքային դեր է խաղացել այժմ արդեն ուժը կորցրած Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ՀՀԳԾ) շուրջ բանակցություններում, այժմ կարող է դուրս գալ առաջին պլան՝ օգնելու ամրապնդել համար հրադադարի ռեժիմը և լուծել միջուկային հարցերը։
«Պակիստանի աջակցությամբ այժմ դիվանագիտական փխրուն ջանքեր են գործադրվում ԱՄՆ-ի և Իրանի միջև կրակի դադարեցման ռեժիմը երկարաձգելու և նեղուցը բացելու ուղղությամբ»,- հայտարարել է նա՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի, արտգործնախարար Մուհամմադ Իսհակ Դարի և պաշտպանական ուժերի ղեկավար, ֆելդմարշալ Սայեդ Ասիմ Մունիրի հետ հանդիպումների նախօրեին։
«Սակայն ցանկացած միջանկյալ համաձայնագրին պետք է հաջորդեն ավելի խոր բանակցություններ միջուկային հարցի, հրթիռների, պրոքսի ուժերի և այլ խնդիրների շուրջ»,- հավելել է Կալասը։
Source: https://news.am/hy/news/1040040
World
ԵՄ-ն կարող է առանցքային դեր խաղալ ԱՄՆ-ի և Իրանի միջև կայուն հրադադարի ապահովման գործում. Կայա Կալաս
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։