Եվրահանձնաժողովը (ԵՀ) քննարկում է անձնակազմի ընտրության գործիքում արհեստական բանականության (ԱԲ) ամերիկյան տեխնոլոգիաները եվրոպականներով փոխարինելու տարբերակը։ Այդ մասին հայտնել է Euractiv պորտալը՝ հղում անելով ԵՀ ներկայացուցչին։

Բրյուսելը մտադիր է «անձնակազմի ընտրության նոր թվային գործիքի հիմքում ընկած ԱՄՆ տեխնոլոգիաները փոխարինել եվրոպական ամպային ծառայություններով և արհեստական բանականության ծառայություններով»։

ԵՄ-ում կասկածի տակ են դնում «թեկնածուների զգայուն անձնական տվյալների մշակման համար ամերիկյան ամպային մատակարարի օգտագործման նպատակահարմարությունը», ասվում է հրապարակման մեջ։

Ինչպես ավելի վաղ Financial Times (FT) թերթին հայտարարել էր Եվրահանձնաժողովի փոխնախագահ Հեննա Վիրկկունենը, ԱԲ-ն դառնում է աշխարհաքաղաքական գործիք, ինչը Եվրոպային ստիպում է զարգացնել ամերիկյան ԱԲ մոդելներիը այլընտրանքները։

Source: https://news.am/hy/news/1053208