Եվրամիության հինգ երկրներից բաղկացած խումբը՝ Ֆրանսիայի գլխավորությամբ, Բրյուսելին կոչ է արել ավելի ակտիվորեն կիրառել սակագներ և այլ պաշտպանիչ միջոցներ Չինաստանի և այլ պետությունների անբարեխիղճ առևտրային գործելակերպի դեմ։
Ըստ համատեղ ընդունված ոչ պաշտոնական փաստաթղթի (non-paper), որին ծանոթացել է Politico պարբերականը, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Նիդեռլանդները և Լիտվան Եվրահանձնաժողովին առաջարկում են ավելի հաճախ նախաձեռնել անարդար մրցակցության վերաբերյալ հետաքննություններ, ինչպես նաև ստեղծել առևտրային պաշտպանության նոր գործիքներ։
Փաստաթուղթն ուրբաթ ուղարկվել է Եվրահանձնաժողովին և ԵՄ անդամ երկրներին՝ Չինաստանի նկատմամբ առևտրային պաշտպանության՝ Բրյուսելի ավելի կոշտ ռազմավարության նախապատրաստման ֆոնին։
Թեև Չինաստանն ուղղակիորեն չի հիշատակվում փաստաթղթում, հեղինակներն ակնհայտորեն ակնարկում են հենց Պեկինին՝ հայտարարելով, որ ԵՄ որոշ առանցքային առևտրային գործընկերներ խախտում են միջազգային կանոնները՝ ստեղծելով նոր խոչընդոտներ և նպաստելով «համակարգային և կառուցվածքային արդյունաբերական գերարտադրությանը»։
Փաստաթուղթը ստորագրել են ԵՄ խոշորագույն տնտեսությունները, բացառությամբ Գերմանիայի։
ավելի հաճախ սկսի պաշտպանիչ առևտրային հետաքննություններ ամբողջական ոլորտների մակարդակով խախտումների դեպքում,
ավելի ակտիվորեն բողոքներ ներկայացնի Առևտրի համաշխարհային կազմակերպություն,
ուժեղացնի առևտրային հետաքննություններով զբաղվող ստորաբաժանումների կադրային ռեսուրսները։
Ամենաուշագրավ առաջարկներից մեկը դարձավ առևտրային հետաքննություններ սկսելու չափանիշների մեջ «տնտեսական անվտանգություն» հասկացության ներառումը։
Փաստաթղթի հեղինակները կարծում են, որ դա կօգնի պահպանել ԵՄ արտադրական հզորությունները ռազմավարական նշանակություն ունեցող հատվածներում և պաշտպանել եվրոպական արդյունաբերական բազան։ Փաստացի խոսքն առևտրային քաղաքականության մեջ զուտ տնտեսական տրամաբանությունից դեպի ավելի աշխարհաքաղաքական մոտեցման անցնելու մասին է։
փակել այն բացերը, որոնք օտարերկրյա ընկերություններին հնարավորություն են տալիս շրջանցել եվրոպական հետաքննությունները,
թույլատրել Եվրահանձնաժողովին հակասուբսիդային տուրքեր սահմանել անմիջականորեն ընկերությունների, այլ ոչ միայն պետությունների կամ ապրանքների կատեգորիաների դեմ,
ստեղծել նոր «կայունության գործիք»՝ առևտրային պաշտպանության համապարփակ մեխանիզմ, որը հնարավոր կլինի կիրառել այն դեպքերում, երբ գոյություն ունեցող միջոցներն անարդունավետ են։
Քննարկվում է նաև լրացուցիչ տուրքերի և սակագնային քվոտաների սահմանման հնարավորությունը՝ եվրոպական արտադրողներին պաշտպանելու համար։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրամիությունն արժե օրինակ վերցնի ԱՄՆ-ից՝ տնտեսության ռազմավարական ճյուղերի պաշտպանության հարցերում։
Պայքարը «գլոբալ անհավասարակշռությունների» դեմ, ներառյալ Չինաստանի կողմից գերարտադրությունն ու արտահանման ճնշումը, կդառնա Մեծ յոթնյակի անդամ երկրների գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկը, որը Ֆրանսիան կհյուրընկալի հունիսի 15-ին Էվիան լե Բենում։
Source: https://news.am/hy/news/1038269
World
ԵՄ հինգ երկրներ պահանջում են խստացնել Չինաստանի նկատմամբ առևտրային քաղաքականությունը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։