Վլադիմիր Պուտինի հաշվարկը կարող է լինել ՆԱՏՕ-ի երկրների հետ էսկալացիայի գնալը, ինչն իր հերթին կարող է կապված լինել Ռուսաստանում նոր մոբիլիզացիայի հեռանկարի հետ։ The Wall Street Journal-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։
«Եթե դուք մոբիլիզացիա եք իրականացնում պարզապես այս (Ուկրաինայի դեմ) պատերազմի համար, ապա դրանով ազդանշան եք հղում, որ իրականում չեք հաղթում այդ պատերազմում։ Ուստի գալիս է մի պահ, երբ նրանց էսկալացիա է անհրաժեշտ՝ մոբիլիզացիան արդարացնելու համար։ Եվ սա շատ վտանգավոր պահ է»,- ասել է Կալասը։
«Իհարկե, ոչ ոք չի կարող տեսնել, թե ինչ է կատարվում (Վլադիմիր) Պուտինի գլխում։ Սակայն նրա հաշվարկը կարող է հենց այն լինել, որ առաջ անցնի և փոխի այս պատերազմի ընթացքի տրամաբանությունը»,- հավելել է նա։
Այժմ, արևմտյան հետախուզական տվյալների համաձայն, ռուսական զորքերը Ուկրաինայում ամեն ամիս կորցնում են մոտ 35 հազար զինվոր. սա ավելին է, քան Կրեմլը կարողանում է հավաքագրել պայմանագրայինների և կամավորների հաշվին։ Շուտով անհնար կլինի պատերազմը նույն տեմպերով առաջ տանել, եթե տեղի չունենա նոր մոբիլիզացիա, գրում է The Wall Street Journal-ը։ Նման քայլը, որը կկրկներ 2022 թվականի աշնանը 300 հազար մարդու միանվագ մոբիլիզացիան, հսկայական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, հավելում է պարբերականը։
Source: https://news.am/hy/news/1038796
World
ԵՄ դիվանագիտության ղեկավարը հայտարարել է ՆԱՏՕ-ի վրա հարձակվելու նպատակով Ռուսաստանում հնարավոր մոբիլիզացիայի մասին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։