Ֆրանսիան և Գերմանիան ի վիճակի չեն եղել շարունակել նոր սերնդի կործանիչի ստեղծման համատեղ նախագիծը՝ դրանում ներգրավված ընկերությունների հետագա մասնակցության անհնարինության մասին գերմանական իշխանությունների ընդունած որոշման պատճառով։ Դրա մասին երկուշաբթի հայտնել են Ելիսեյան պալատից։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մանրամասն քննարկել են այս պաշտպանական նախագծի ճակատագիրը անցյալ շաբաթ Չեռնոգորիայում անցկացված հանդիպման ժամանակ։ Առաջնորդները եկել են այն եզրակացության, որ չունեն հնարավորություն՝ դուրս գալու այն բազմամսյա փակուղուց, որում հայտնվել էին ծրագրին մասնակցող սպառազինության կոնցեռնները, պարզաբանել են պաշտոնական անձինք։
«Գերմանական իշխանությունները գտել են, որ համապատասխան ընկերությունների վրա հետագա ճնշումների գործադրումը հնարավոր չի թվում»,- ասվում է Ելիսեյան պալատի պաշտոնական հայտարարության մեջ։
«Ֆրանսիական իշխանություններն իրենց հերթին կշարունակեն խթանել մեր ձեռնարկություններին և զինված ուժերին՝ որոնելու եվրոպական հավակնոտ նախագծերի իրականացման ուղիներ և միջոցներ, որոնք լիովին կհամապատասխանեն մեր ազգային անվտանգության շահերին»,- հավելել են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմից։
Source: https://news.am/hy/news/1042147