Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների մանրածախ շրջանառության մեջ էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը կազմում է մոտ 19%: Այս մասին Աստանայում ընթացող «Հակակեղծարարություն-2026» XIV միջազգային համաժողովի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիտ Սուլթանովը:
«Հանձնաժողովի կանխատեսումներով՝ ինտեգրացիոն միավորման մեջ էլեկտրոնային առևտրի ընդհանուր մասնաբաժինը մանրածախ վաճառքում մինչև 2030 թվականը կհասնի 30%-ի։ Միության երկրներում առցանց գնումներ կատարող սպառողների թիվը կազմում է շուրջ 90 միլիոն մարդ, իսկ հիմնական վաճառողները փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներն են»,- ընդգծել է նա։
Սուլթանովը նաև հայտարարել է, որ թվային տնտեսության զարգացմանը զուգընթաց կեղծարարությունն ավելի տեխնոլոգիական է դառնում և էլ ավելի ակտիվորեն տեղափոխվում էլեկտրոնային առևտրի ոլորտ, այդ թվում՝ օնլայն հարթակներ։
Այս կապակցությամբ նախարարը նշել է, որ թվային էկոհամակարգերն աստիճանաբար վերածվում են լիարժեք տնտեսական գործիքների, որտեղ իրացվում են շուկայի մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև կիրառվում են պատասխանատվության միջոցներ։ Նրա կարծիքով՝ սա կարգավորման նոր մակարդակ է պահանջում։
Source: https://news.am/hy/news/1039075
World
ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը մինչև 2030 թվականը կարող է աճել մինչև 30%․ Սուլթանով
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։